Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ Վերնիսաժում էր։ Նա թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Վերնիսաժի տարածքում` թևանցուկ իրեն ուղեկցող մի տղամարդու հետ։
Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նռով վզնոց և թևնոց նվիրեց, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչը տիկնոջ և ներկաների մոտ ծիծաղ առաջացրեց։
Աղբյուրը՝ hraparak.am