Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճով լողի կիսաեզրափակչում մրցատարածությունը հաղթահարեց 0.22.69 ժամանակում, մտավ եզրափակիչ, որտեղ այսօր ութ ուժեղագույնների հետ կպայքարի մեդալի համար: Այս ցուցանիշը ՀՀ նոր ռեկորդ է: