Սխտորը եւ մեղրը գրիպի դեմ

Երբ եղանակը տատանվում է, գրիպով վարակվելու հավանականությունը բարձրանում է, բայց նաեւ պետք չէ մոռանալ, որ գրիպի հետ հաճախ ենք շփոթում մրսածությունը, հարբուխը, որը գրիպի ավելի թեթեւ արտահայտված վիճակն է: Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս երկար չտառապել գրիպի պատճառով եւ անցնել բուժման՝ սխտորի եւ մեղրի միջոցով: Կարող են նաեւ սխտորի թարմ խյուսի հոտը 10-15 րոպե շնչել, կամ 8-ական կաթիլ սխտորի հյութը լցնել մեկ ճաշի գդալ կաթի մեջ, տաքացնել` գոլից մի քիչ տաք, եւ խմել: Գրիպի դեմ շատ օգտակար է սխտորի 1 գլխիկի խյուսը խառնել նույնքան մեղրի հետ եւ ուտել 1 թեյի գդալ` օրական 2 անգամ:

Փոքրիկ երեխաների համար խորհուրդ է տրվում սխտորի խյուսը կտորի մեջ դնել եւ կախել երեխայի օրորոցի կողքին:

Comments (0)
Add Comment