Քիմ Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ իր թիկնապահի՝ Պասկալ Դուվիերի: Քիմը գտնում է, որ թիկնապահը պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի կանխել 2016 թվականի կողոպուտը: Ինչպես հայտնի է, Փարիզի հյուրանոցներից մեկում Քիմ Քարդաշյանից թանկարժեք զարդեր էին գողացել:
Հեռուստաաստղը թիկնապահին մեղադրում է այն բանում, որ վերջինս ուշադրություն չի դարձրել այն փաստին, որ հյուրանոցի համարի փականը անսարք է եղել:
Մինչ այս էլ Պասկալ Դուվիերի դեմ դատական հայցով է հանդես եկել AIG ապահովագրական ընկերությունը, որը ստիպված է եղել Քիմին փոխհատուցել գողացված զարդերի գումարը:
Աղբյուրը՝ Life Panarama.am