Սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են ԱՄՆ առաջին տիկնոջ` Մելանյա Թրամպի Եգիպտոսում արված ֆոտոսեսիան: Նա լուսանկարում սպիտակ կոստյումով, սև փողկապով և սև գլխարկով է:
Շատերին այդ կերպարը հիշեցրել է 1988թ Մայքլ Ջեքսոնի «Smooth Criminal» երգի տեսահոլովակոի կերպարը:
Հիմա Մելանյա Թրամպին ոչ միայն Ջեքսոնի հետ են համեմատում, այլ նաև «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմից Ռենե Բելոկի հետ:
Պետք է նշել, որ առաջին տիկինն առաջին անգամը չէ, որ հագուտի ընտրության պատճառով քննադատությունների դեմ առ դեմ է կանգնել, սակայն վերջինս երբեք չի մեկնաբանել իր նորաձև տեսքը, իսկ համացանցում առաջացած քննադատություններին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում:
Աղբյուրը՝ Life Panarama.am