Հաբիբ Նուրմագոմեդովի հայրն զայրացած է որդու պահվածքից

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու մարզիչը` Աբդուլանապ Նուրմագոմեդովը, զայրացած է որդու պահվածքից: UFC 229-ի երեկոյի ընթացքում Լաս Վեգասում կայացած Քոնոր Մակգրեգորի հետ կայացած մենամարտում հաղթանակ տոնելուց հետո Հաբիբը դուրս էր եկել ռինգից և հարձակվել իռլանդացու երկրպագուների վրա, ովքեր վիրավորել էին իրեն:

«Ստիպված կլինեմ պատժել Հաբիբին: Իմ պատիժն ավելի խիստ կլինի, քան UFC-ինը: Պետք է լինի կարգ ու կանոն: Ռինգում ցանկացած բան թույլատրելի է, սակայն դրա սահմաններից դուրս հասարակ մարդիկ են, կանայք, երեխաներ: Ռինգից դուրս պետք է խաղաղություն տիրի»,- ասել է Նուրմագոմեդով ավագը:

Աղբյուրը՝ sport.panarama.am

Comments (0)
Add Comment