Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան ոչ միայն համաշխարհային երգարվեստում առանձնանաում է իր հրաշալի ձայնով, այլեւ կրքոտ կերպարներով:
Նա հաճախ է գայթակղիչ լուսանկարներ հրապարակում Instagram-յան իր էջում: Այս անգամ 27-ամյա համարձակ շիկահերն իր լուսանկարն է ներկայացրել, որը բավականին համարձակ է ստացվել:
Երգչուհին լուսանկարվել է Clash Magazine բրիտանական ամսագրի համար: Երգչուհին նաեւ մեկնաբանել է կրքոտ լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Բարձրանալ, ինչպես ֆենիքսը »:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիտան Instagram-ի հետեւորդներին ներկայացել էր առանց վերնազգեստի: Նման կերպ ներկայանալը թույլ էր տվել ուշադրություն դարձնել երգչուհու դաջվածքներին, որոնք հաճախ չեն երեւում: