Նամակ ուղղված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Պատասխանը լինելու դեպքում ևս կտեղեկացնեմ։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին
(հասցե՝ ք.Երևան, Աբովյան 9)
Պատճենը՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
(ք.Երևան, Բաղրամյան 26)
Պատճենը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը
(հասցե՝ ք.Երևան, Աբովյան 9)
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանից
(հասցե՝ ք.Երևան
Դավթաշեն, 3-րդ թաղամաս, վարչական շենք,
հեռ՝ +374-10-371402 060518272
էլ. Հասցե՝ armboxfederation@gmail.com)
Հարգելի պարոն Ծառուկյան,
Դուք հրապարակային և լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետևյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» այնուհետև Դուք դիմել եք այդ պահին գործող ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարին, խնդրելով իրավաբանորեն ներկայացնել կարգը (տես՝ տեսաձայնագրությունը հետևյալ հղմամբ՝ http://politik.am/հաօկ-նախագահ-գագիկ-ծառուկյանն-ընդուն-3/):
Տեսաձայնագրությունից ակնհայտ հետևում է, որ հակված եք իրավական լուծումներով ինչ որ գործողություններ ձեռնարկելուն:
Սակայն, դրան հաջորդեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ուղեկցական նամակը, որին կից ներկայացվել էր ստորագրությունների ցուցակ, որտեղ նշվել էր, որ առկա է վերացական բողոք և դժգոհություն: Այնուհետև տեղեկացանք, որ 20.09.2018 թվականին հիմնադրվել է «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ հասարակական կազմակերպությունը:
Այժմ խնդրում եմ պատճառաբանված պատասխանել հետևյալ հարցերին.
Արդյո՞ք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի նախարարությունը ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն կամ մասնակցություն ունեն «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ի հետ, թե՞ ոչ,
«Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» որո՞նք են հանդիսանում այս հայտարարության իրավական հիմքերը, ներկայացնելով պատճառաբանված և իրավական ակտերով հիմնավորված փաստարկներ,
Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը:
Հարգանքով՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա»-ի նախագահ Արթուր Գևորգյան»:
Նամակ ուղղված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։Պատասխանը լինելու դեպքում եւս կտեղեկացնեմ։ Հայաստանի ազգային օլիմպիական…
Опубликовано Артуром Геворгяном Четверг, 4 октября 2018 г.