Սերենա Ուիլյամսը մերկ երգել է հանուն կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մասնակցել է I Touch Myself նախագծին, որն ուղղված էկրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշմանը: Տեսահոլովակը, որտեղ մինչեւ գոտկատեղը մերկ մարզուհին երգում է, նա հրապարակել է Twitter-ի իր էջում։

Մարզուհին, որի 37-ամյակը լրացել է անցած շաբաթ, կատարում է Divinyls ավստրալական ռոք-խմբի I Touch Myself երգը: Խցիկի հեռանալու համեմատ Ուիլյամսը ներկայանումէ մերկ, ընդ որում՝ ձեռքերով բռնելով կուրծքը: Այդպիսով՝ մարզուհին կանանց հիշեցրել է կրծքագեղձի քաղցկեղի ինքնախտորոշման նպատակով կուրծքը կանոնավոր կերպով շոշափելու եւ բուժհետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

Comments (0)
Add Comment