Պուգաչովայի անձնական ոճաբանը պատմել է նրա գործունեության մասին
2019 թվականի ապրիլին Ալլա Պուգաչովան կդառնա 70 տարեկան: Մի քանի տարի առաջ նա հեռացել է բեմից, բայց հիմա աշխատում է նոր տեսահոլովակի վրա: «Ալլա Պուգաչովան անհանգստանում է, որ վաղուց չի ներկայացել բեմում, — ասել է ոճաբան Ալիշերը: — Չնայած տեսանյութում նա կարծես իրական չլինի: Ամեն ինչ հրաշալի է ստացվել: Ահագին նյութ է նկարահանվել, մոնտաժը բավական դանդաղ է առաջ գնում: Պետք է ամեն ինչ ճիշտ անել, որպեսզի տեսահոլովակում Ալլան լինի այնպիսին, ինչպիսին ես իրեն անձամբ եմ ճանաչում»: