Գագա Ամատունին սպառնում է աշխատանքից ազատման դեպքում իր հետ տանել քաղաքացիների կողմից շատ սիրված դեկորացիաները

Երևանի գլխավոր դիզայներ և քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշ Գագա Ամատունին սպառնում է աշխատանքից ազատման դեպքում իր հետ տանել քաղաքացիների կողմից շատ սիրված դեկորացիաները:

“Առանց մեգաթիթեռների քաղաքը կկորցնի իր դեմքը, իսկ առանց ինձ` իր սիրտը և ժպիտը”, — նշել է քաղաքի գլավոր դիզայները: “Ու՞մ է պետք Երևանը առանց իմ ստեղծած մեգաթիթեռների և էն կիսածովափիղ-կիսաարջ բաստառդային պլսատիկե կենդանիների”:

Այս օրերին աշխատանքից հեռացած Երևանի PR բաժինը իր հետ տարել է Երևանի պաշտոնական Facebook-ի էջը: Տանողները բացատրում են, որ դա ապատեղեկատվություն է. “Դա Փաշինյանի ռեժիմի ապատեղեկատվություն է, իբր մենք մեզ հետ տարել ենք Երևանի ՖԲ էջը: Իրականում մենք տարել ենք համակարգիչը, որի մեջ կար գաղտնաբառը: Իսկ էն վարագույրը վափշե մենք էինք առել, նենց որ փորձվեն դրան էլ կպնեն։”

Իսկ այդ ընթացքում հանրության լայն զանգվածները ստորագրահավաք են սկսել, որ Ամատունին թողնի քաղաքին մեգաթիթեռները և էն կիսածովափիղ-կիսաարջ բաստառդային պլսատիկե կենդանիներին:

Աղբյուրը՝ ARMCOMEDY

Comments (0)
Add Comment