Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը:
Մրցավայր կմեկնեն Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ):
57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվել է: Ազատ ոճի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հոկտեմբերի 8-19-ը` «Օլիմպավանում»: