Քանյե Ուեսթը փոխել է անունը

Ռեփեր Քանյե Ուեսթը իր համար նոր անուն է հորինել: Այդ մասին նա իր երկրպագուներին հայտնել է Twitter-ում:

«Բոլորդ ինձ ճանաչում էիք որպես Քանյե Ուեսթ, իսկ այժմ իմ անունը YE է»,- գրել է ռեփերը:

Նա այս հայտարարությունն արել է՝ « Saturday Night Live » շոուին մասնակցելուց առաջ: Ռեփ երգչի նոր անունը անմիջական կապ ունի նրա երաժշտական գործունեության հետ: Քանյեի նոր ալբոմը, որը թողարկվել է հունիսին, նույնպես «YE» է կոչվում:

Comments (0)
Add Comment