Առողջ ապրելակերպի 7 կանոնները

Երազանքներն իրականություն դարձնելու և հաջողության հասնելու համար պետք է ունենալ ամուր առողջություն: Փորձել ենք հավաքել ամենապարզ կանոններն առողջ ապրելակերպի համար: Եկեք դիտարկենք դրանք, որպեսզի լավ ապրենք, և մեզ երբեք չանհանգստացնի մեր ինքնազգացողությունը:

Կարծում ենք՝ օգտակար կլինի ուշադրություն դարձնել սեփական առողջությանը և հետևել ներկայացվող կանոններին:

Քնել պետք է 7-9 ժամ

Բայց կարելի է քնել նաև 5 կամ 6 ժամ, և դա կախված է նրանից, թե ինչպես է դրան արձագանքում մեր օրգանիզմը:

Սնունդ ընդունելիս՝

  • Չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
  • Չի կարելի չափից ավելի ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
  • Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (կոնֆետ և շոկոլադ՝ երբեմն):
  • Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
  • Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չխմել:
  • Չուտել ժամը 19:00-ից հետո:
  • Աշխատեք, որպեսզի Ձեր կերակուրի 60 տոկոսը լինի միրգ և բանջարեղեն:
  • Աշխատեք շատ միս չօգտագործել:
  • Օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ չխմել:
  • Չօգտագործել քիմիա (չիպս, կոլա, գազավորված ըմպելիք և այլն):
  • Չօգտագործել շատ ալկոհոլ, իսկ եթե կարող եք, ապա հրաժարվեք ընդհանրապես և ալկոհոլից, և ծխախոտից:
  • Որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք կոնսերվացված սնունդ:
  • Որքան հնարավոր է՝ շատ շարժվել, քայլել, և որքան հնարավոր է՝ քիչ նստել:

    Ակտիվորեն զբաղվել սպորտով:

    Միշտ պետք է հետևել կեցվածքին և՛ քայլելիս, և՛ նստելիս: Որովհետև ողնաշարի հետ կապված պրոբլեմները շատ վատն են:

    Հետևել հիգիենային:

Comments (0)
Add Comment