Միլանի Նորաձևության շաբաթ. Gucci, Versace, Prada

Միլանի Նորաձեւության շաբաթը համարվում է ամենից ստեղծագործականը, զգացականն ու վառը: Իզուր չէ, որ անվանի Կառլ Լագերֆելդը 50 տարի անընդմեջ հավատարմորեն ծառայում է իտալական հայտնի Fendi նորաձեւության տանը: Այստեղ դիզայներներն ամեն սեզոնին ինչ-որ նոր բան են փնտրում՝ միաժամանակ մտածելով իսկական իտալուհու պահանջների եւ ցանկությունների մասին: Յուրաքանչյուր ցուցադրություն կարելի է իսկական շոու համարել, որտեղ իտալական խառնվածքը կանացիություն եւ նրբություն է ընդունում:

Gucci — Թոմ Ֆորդից հետո Ֆրիդա Ջանինիին համարձակ կերպով կարելի է անվանել լեգենդար Gucci նորաձեւության տան արժանավոր դեմքը:

Versace — Դոնաթելլա Վերսաչեն հերթական անգամ «պատմություն է ներկայացրել» ինքնավստահ իտալուհու մասին, ով ռոք է սիրում, հետաքրքրվում է նորաձեւությամբ եւ անկախ է նախապաշարմունքներից:

Prada — Այս ապրանքանիշի գարնանային հավաքածուի ուղղությամբ աշխատել են մոնումենտալիստ-նկարիչները: Միուչչա Պրադան նկարիչներին խնդրել է իրենց աշխատանքներում ներկայացնել ժամանակակից կնոջ կերպարը:

 

Comments (0)
Add Comment