Մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնը

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկեց«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագրով: Փառատոնն այս տարի կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից և այլ երկրներից: Երևանյան 13 բեմահարթակում կցուցադրվի 40 ներկայացում: Մեկնարկը տրվեց Յանկա Ռուդզկայի «Պոլիֆոնիաներ» պարային ներկայացմամբ, որը լեհական, բրազիլական, հայկական եւ վրացական համատեղ նախագիծ է:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ ժամանակն է մոռանալ բոլոր խնդիրների մասին և դիտել ներկայացումներՀոկտեմբերի 1-ից 5-ըամեն օր կներկայացվի ութ բեմադրություն, կլինեն կոնֆերանսներ, վարպետության դասեր (Ցանկն՝ այստեղ): Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» և այլ թատրոններ: Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ: «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնն ամեն տարի կազմակերպում է նաև երկու հատուկ ծրագիր՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» ու «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:

Հիշեցնենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին, իսկ 2006 թվականից այն գլխավոր թատերական փառատոնն է համարվում նախկին ԽՍՀՄ տարածքում ,բացառությամբ Մոսկվայից:

Աղբյուրը՝ magnis.news

Comments (0)
Add Comment