Գվինեթ Փելթրոուն ամուսնացել է երկրորդ անգամ

Գվինեթ Փելթրոուն ամուսնացել է երկրորդ անգամ: Դերասանուհու ընտրյալը «Хор» սերիալի պրոդյուսեր Բրեդ Ֆելչակն է: Զույգը հանդիպել է երեք տարի և հայտարարել ամուսնության մասին 2018 թվականի հունվարին: Գվինեթի և Բրեդի պսակադրությունը կայացել է դերասանուհու Լոնգ-Այլենդի տանը: Հրավիրյալների թվում են եղել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, կինոաստղեր Կամերոն Դիասը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Լիվ Թայլերը և ուրիշներ: Ինչպես փոխանցում է «People» հրատարակությունը, տան տարածքում տեղադրված է եղել երեք տաղավար. մեկում տեղի է ունեցել պսակադրությունը, մյուսում՝ հյուրասիրությունը, իսկ երրորդը նախատեսված է եղել սպասարկող անձնակազմի համար:

Comments (0)
Add Comment