«Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որակազրկվել է մեկ խաղով`«Վալենսիայի» (2:0) հետ մրցավեճում հեռացման համար: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այդ խաղում պորտուգալացին քաշել էր «Վալենսիայի» ֆուտբոլիստ Ջեյսոն Մուրիլյոյի մազերից: Այսպիսով` Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Յանգ Բոյզի» հետ դիմակայությունը և կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերին:
ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն` կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը բաց է թողնում հաջորդ հանդիպումը, սակայն պատիժը կարող է ավելի խիստ լինել` կանոնների խախտման ծանրությունից ելնելով:
Աղբյուրը՝ Panarama.am Sport