Ամերիկյան Michael Kors ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ձեռք է բերել Versace նորաձևության տունը: Գործարքի արժեքը կազմում է 2.16 միլիարդ դոլար: Միավորված ընկերության անունը կլինի Capri Holdings Limited:
Michael Kors-ը պլանավորում է կրկնապատկել բրենդի վաճառքը, այն հասցնել 2 մլրդ դոլարի և ամբողջ աշխարհում 100 նոր խանութներ բացել:
Բացի այդ հաղորդվում է, որ Վերսաչիի ընտանիքը մնալու է բաժնետերերի ցանկում: Ընկերության մենեջմենթով զբաղվելու է իտակալան ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Ջոնաթան Ակերոյդը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականին:
Աղբյուրը՝ Life. Panarama.am