Michael Kors ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ձեռք է բերել Versace նորաձևության տունը

Ամերիկյան Michael Kors ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ձեռք է բերել Versace նորաձևության տունը:  Գործարքի արժեքը կազմում է 2.16 միլիարդ դոլար:   Միավորված ընկերության անունը կլինի Capri Holdings Limited:

Michael Kors-ը պլանավորում է  կրկնապատկել  բրենդի վաճառքը,  այն հասցնել 2 մլրդ դոլարի և ամբողջ աշխարհում 100 նոր խանութներ բացել:

Բացի այդ հաղորդվում է, որ  Վերսաչիի ընտանիքը մնալու է բաժնետերերի ցանկում:  Ընկերության մենեջմենթով զբաղվելու է  իտակալան ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Ջոնաթան Ակերոյդը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականին:

Աղբյուրը՝ Life. Panarama.am

Comments (0)
Add Comment