Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը

Forbes ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենահարուստ դերասանների ցանկը: Աշխարհի ամենաթանկ վարձատրվող դերասանների ցանկը գլխավորում է ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ Ջորջ Քլունին:

Ի դեպ, ովքեր տեղյակ չեն նշենք, որ 57-ամյա Քլունին, դերասանի գործունեությունից բացի, գումար է վաստակում նաև իր Casamigos Tequila ընկերության միջոցով: Քլունիի տարեկան եկամուտը կազմում է  239 միլիոն դոլար՝ 2017 թվականի հունիսի 1-ից 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով:

Երկրորդ հորիզոնականում ամերիկացի դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, առավել հայտնի «Ժայռ» մականվամբ՝ Դուեյն Ջոնսոնն է, որը 2018 թվականին վաստակել է 124 միլիոն դոլար:

Երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 81 միլիոն դոլար եկամուտով:

Ամսագրի հրապարակած տասնյակում հայտնվել են նաև

Քրիս Հեմսվորթը՝  64.5 միլիոն դոլար

Ջեքի Չանը՝ 45.5 միլիոն դոլար

Ուիլ Սմիթը՝ 42 միլիոն դոլար

Ակշայ Կումարը՝ 40.5 միլիոն դոլար

Ադամ Սենդլերը՝ 39.5 միլիոն դոլար

Սալամ Խանը՝  38.5 միլիոն դոլար

Քրիս Էվանսը՝ 34 միլիոն դոլար

 

Comments (0)
Add Comment