Վերջին ժամանակներում շուկայում հաճախ բնական մեղրի փոխարեն վաճառվում է արհեստական հավելումներով ոչ անարատ մեղր, որն օգուտի փոխարեն վնաս է հասցնում:
Նման մեղր պատրաստելիս օգտագործվում են տարատեսակ անորակ բաղադրիչներ, սակայն նա, ով իսկապես հոգ է տանում իր ու իր հարազատների մասին պետք է իմանա, թե ինչպես է պետք ընտրել մեղրը:
Ինչպես տարբերել բնական մեղրը «արհեստականից»
1. Բնական, անարատ մեղրը, քաղցր համից բացի, պետք է նաև մի փոքր դառնություն ունենա և կոկորդում չոր հազ առաջացնի, ուստի մեղր գնելիս հարկավոր է անպայման փորձել այն:
2. Բացի այդ, պարտադիր անհրաժեշտ է ստուգել մեղրի բույրը: Բնական մեղրն ունենում է նուրբ ծաղկային բույր, մինչդեռ «արհեստականը» բույր չի ունենում, կամ ունենում է չափազանց վառ, տհաճ բույր:
3. Գույնը նույնպես շատ կարևոր է: Եթե մեղրը չափազանց բաց է, ապա նշանակում է մեղուներին կերակրել են շաքարավազի օշարակով: Նման մթերքը օրգանիզմին ոչ մի օգուտ չի տա:
Ինչպես տարբերել բնական մեղրը «արհեստականից» տնային պայմաններում
1. Բնական որակյալ մեղրը գդալով վերցնելիս և պտտելիս պետք է ժապավենի նման փաթաթվի գդալի վրա: Եթե այն կաթում է, ապա դա որակյալ մեղր չէ:
2. Կարելի է նաև մեկ ճաշի գդալ մեղրը լուծել մի բաժակ ջրում: Եթե մեղրը բնական է, ապա ջուրը կպղտորվի, սակայն նստվածք չի առաջանա, մինչդեռ հակառակ դեպքում միշտ նստվածք է լինում:
3. Պարզելու համար, թե կա արդյոք մեղրի մեջ ալյուր կամ օսլա, կարելի է ջրում լուծել մեղր և այդ լուծույթին մեկ կաթիլ յոդ ավելացնել: Եթե լուծույթը կապտավուն երանգ ստանա, ապա մեղրի մեջ պարունակվում են այդ հավելանյութերը:
4. Եթե մեղրին քացախի էսենցիա ավելացնելու դեպքում այն սկսի թշշալ, ապա մեղրը կավիճ է պարունակում:
5. Այն նաև կարելի է կաթեցնել լուցկու ծայրին և այրել: Եթե մեղրը վառվի, ապա այն բնական է:
Բնական մեղրն «արհեստականից» տարբերելը շատ կարևոր է: Այս մթերքն օգտագործվում է ոչ միայն համի համար, այլ նաև իմունիտետի բարձրացման, ուստի մեղր գնելիս հարկավոր է շատ ուշադիր լիենլ՝ օգուտի փոխարեն վնաս չհասցնելու համար:
Նյութի աղբյուրը՝ sovkusom.ru