Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք

Բաղադրությունը՝

Վանիլային փոշի-1 թեյի գդալ
Ալյուր-180 գրամ
Շաքարավազ-50 գրամ
Աղ-0.5 թեյի գդալ
Կաթ-60 մլ
Փխրեցուցիչ-10 գրամ
Ձու-6 հատ
Սերուցք-200 մլ

Պատրաստման եղանակը՝

Սերուցքը, կաթը, շաքարավազը, 2 ձուն և վանիլային փոշին միասին հարել:  Վրան ավելացնել աղ, փխրեցուցիչ և ալյուր: Լավ հարել:

4 ձվի սպիտակուցը հարել: Ապա այն ավելացնել  սերուցքով զանգվածի մեջ:  Թավայի մեջ, մոտովորապես ամեն կողմը 3 վայրկյան տապակել: Իրար վրա դասավորել և տաք-տաք մատուցել:

Աղբյուրը՝ Ժամանց Բլոգ

Comments (0)
Add Comment