Հունահռոմեական ոճի ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր ստուգատեսը հանդիսանում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունը: Մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին: Այդ մրցաշարին Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, սկսել է նախապատրաստվել մայիս ամսին անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ուսումնամարզական հավաքներ են անցկացվել Ծաղկաձորում, Ալուշտայում, Երևանում: Սեպտեմբերի 23-ին թիմը մեկնել է Ստայկի: Այնտեղ տղաները համատեղ մարզումներ են անցկացնում Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ: Այդ հավաքից հետո մարզիկները կվերադառնան և նախապատրաստությունը կշարունակեն մայրաքաղաքի «Օլիմպավանում»: Դրան կհաջորդի աշխարհի առաջնությունը: Հավաքականի կազմը մարզչական խորհուրդը կհրապարակի բուդապեշտյան ստուգատեսի նախօրերին: