Հայազգի մարզուհի Միլինա Մինասյանը դարձել է բոդիբիլդինգի առաջնության հաղթող

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզուհի Միլինա Մինասյանը դարձել է բոդիբիլդինգի Բրյանսկի շրջանի Բաց առաջնության հաղթող: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:

«Բոլոր կարգերում զբաղեցրի առաջին հորիզոնականը: Արժանի մասնակիցներ շատ կային, սակայն մրցումներից հետո մարզիչս և մրցավարներն ասացին, որ մարզավիճակով և ներկայանալու առումով լավագույնն էի: Ինքս էլ գոհ եմ իմ մրցելույթներից, բայց կարող եմ ավելին»,- ասել է Մինասյանը:

Հավալենք, որ ապրիլին հայ մարզուհին չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Օռլովի շրջանի Բաց առաջնությունում: Միլինա Մինասյանը բազմաթիվ մրցաշարերի հաղթող է դարձել Ռուսաստանում և արտերկրում:

Comments (0)
Add Comment