«Միսս Ուկրաինա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը՝ 23-ամյա Վերոնիկա Դիդուսենկոն, որակազրկվել է: Նրան ամենագեղեցիկ ուկրաինուհու տիտղոսից զրկել են, քանի որ Վերոնիկան ժյուրիից թաքցրել է, որ նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի, իսկ դա հակասում է մրցույթի կանոններին, որոնց նախապես ծանոթացրել են բոլոր մասնակիցներին:
Այն մասին, որ «Միսս Ուկրաինա-2018»-ը ամուսնացած է եղել և երեխա ունի, մրցույթի կազմկոմիտեին տեղեկացրել են լրագրողները: Ժյուրին որոշել է վերաքվեարկություն անել և նոր գեղեցկուհի ընտրել:
Նոր «Միսս Ուկրաինա-2018»-ի անունը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:
Աղբյուրը Panarama.am Sport