Աշխարհի ամենապահանջված սուպերմոդելներից մեկը, աննման ու անկրկնելի Ջիջի Հադիդը, պարզվում է, նմանակ ունի: Իզի Այզերման անունով երիտասարդ մոդելն, ով արտաքինով նման է Ջիջիին Հոլանդիայից է՝ Ջիջիի մոր հայրենիքից: Շատերն աղջիկների նմանությունը կապում են նրանց ծագման հետ: Իզին, ի դեպ, այնքան էլ դեմ չէ, որ նրան համեմատեն արդեն ահնրաճանաչ Ջիջիի հետ:
Instagram-ում Այզերմանի հետևորղների թիվն աճում է, երկրպագուների մի մասը վստահ է՝ նա Ջիջիի մյուս կեսն է, իսկ մյուսները համոզված են՝ նմանությունը միայն որոշ նկարներում է: Մենք առաջարկում ենք կարծիք կազմել ինքնուրույն՝ թերթելով նկարները: