Մալդինի. «Ռամոսն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին կարծում է, որ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը Մադրիդի «Ռեալում» հանդես եկող Սերխիո Ռամոսն է: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Ռամոսը 9-րդ անգամ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում: Իսպանացու խոսքերով` ինքը կցանկանար այս մրցանակին ավելի շատ արժանանալ, քանի որ դա յուրահատուկ գնահատական է իր կատարած աշխատանքի դիմաց:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել էր Ռամոսի թիմակից, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Լավագույն մարզիչ էր ճանաչվել Ֆրանսիայի ընտրանին գլխավորող Դիդյե Դեշամը:

Աղբյուրը Panarama.am Sport

Comments (0)
Add Comment