Կարելի՞ է երեկոյան 6-ից հետո ուտել

Նիհարել ցանկացող մարդկանց հաճախ են խորհուրդ տալիս չուտել երեկոյան վեցից հետո: Որքանո՞վ է ընդունելի այս խորհուրդը: Հնարավո՞ր է, որ ուշ ընթրիքի արգելքն օգնի նիհարելուն:

 

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը կարծում է, որ այս մոտեցումը ճիշտ չէ, քանի որ երեկոյան ընթրիքն, այուամենայնիվ, անհրաժեշտ է: Մեկ այլ հարց է, որ շատ ուշ սնվելը նույնպես չի կարելի. սննդի վերջին  ընդունումը պետք է 2-2.5 ժամով նախորդի քնին, ուստի ցանկալի է 23:30-ից ոչ ուշ  քնել:

Ի՞նչ է կարելի ուտել ընթրիքին:

Ինչպես սպասելի է՝ ընթրիքին ձեռքի տակ ընկած ամեն ինչ չէ, որ կարելի է ուտել. ածխաջրեր պարունակող սննդամթերքն օգտակար է փոխարինել սպիտակուցներով հարուստ մթերքներով: Սպիտակուցային սննդի մարսման ժամանակ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում, բացի այդ, սպիտակուցները երկար են մնում օրգանիզմում, ինչը երեկոյան հատկապես կարեւոր է. մարդը կկարողանա քնել ամբողջ գիշերվա ընթացքում եւ սպիտակուցային սննդից հետո նա չի սովի, ասել է թե, վաղ առավոտյան չի վազի դեպի ուտելիքը եւ կարող է սահմանափակվել նախաճաշի ոչ մեծ նորմալ չափաբաժնով:

18:00-ից հետո չուտող մարդիկ օրվա ընթացքում ավելի շատ են ուտում, քան հարկավոր է, որպեսզի երեկոյան չափազանց քաղցած չլինեն։ Նրանք շատ են ուտում նաեւ առավոտյան, որն էլ դժվար թե նպաստի նիհարելուն:

Երեկոյան կարելի է նաեւ բանջարեղեն ուտել, սակայն հիշե՛ք, որ ընթրիքը չպետք է բաղկացած լինի տապակած սննդամթերքից, հակառակ դեպքում այն ոչ թե սպիտակուցային, այլ, ավելի շուտ, ճարպային կստացվի:

Աղբյուրը News.am

 

Comments (0)
Add Comment