Տարվա լավագույն ֆուտբոլիստուհին, կանանց մարզիչն ու երկրպագուները

Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի տարվա լավագույնների մրցանակաբաշխության ժամանակ անմասն չմնացին նաև կանանց ֆուտբոլի ներկայացուցիչները: Լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Բրազիլիայի ազգային հավաքականի և «Օրլանդո Փրայդի» ֆուտբոլիստուհի Մարտան։ Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացավ «Լիոնի» գլխավոր մարզիչ Ռեյնալդ Պեդրոսը։

Բացի այդ, մրցանակ բաժին հասավ լավագույն երկրպագուներին: Պերուի հավաքականի երկրպագուներն արժանիորեն ստացան մրցանակը: ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակը բաժին հասավ արյան քաղցկեղով տառապող մարդուն արյուն հանձնած Լենարդ Թայը:

Աղբյուրը Panarama.am Sport

Comments (0)
Add Comment