Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը ցավում է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցելու Բաքվում կայանալիք մարզաձևի աշխարհի առաջնությանը: Նրա խոսքերով՝ երկար էին պատրաստվել գլխավոր ստուգատեսին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է ապահովել հայ մարզիկների անվտանգությունը:
«Եկել էինք Թբիլիսի, որպեսզի մեկնենք Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն ճանապարհին մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմն անվտանգության երաշխիքներ չի ներկայացրել և, ցավոք, մենք չենք մասնակցի գլխավոր ստուգատեսին:
Յուրաքանչյուր մարզիկի համար ցավալի է բաց թողնել նման կարևոր իրադարձությունը, քանզի մրցաշրջանի ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Մեծ պատասխանատվությամբ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը և հիմա ստացվեց այսպես»,- ասել է Կարապետյանը:
Աղբյուրը՝ Panarama.am Sport