Մարսիա Կրոսը, ով հայտնի է «Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալում խաղացած դերով, հայտնել է իր մոտ հայտնաբերված սարսափելի ախտորոշման՝ քաղցկեղի մասին:
Կրոսն այդ մասին պատմել է ինստագրամում. «Ես շնորհակալ եմ և երջանիկ, որ ողջ եմ, տխրում եմ, որ կորցրել եմ մազերս:
Հիմա դրանց երկարությունն ընդամենը 2,5 սմ է: Այստեղ կա՞ ինչ-որ մեկը, ով կորցրել է մազերը քաղցկեղի պատճառով»: Ավելի ուշ Մարսիան ներողություն է հայտնել երկրպագուներից, ովքեր նրան շուտափույթ ապաքինման մաղթանքներ էին գրել: Նա մանրամասնել է, որ բուժումն արդեն ավարտվել է և հիմա իրեն լավ է զգում. «Ներողություն եմ խնդրում, եթե իմ գրառումը սխալ են հասկացել: Ես հաղթահարել եմ քաղցկեղը: Հիմա ինձ հետ ամեն ինչ կարգին է:
Դա բարդ էր, բայց ես առողջ եմ և երջանիկ»: