Ռոնալդուն արտասվեց խաղադաշտը լքելիս (Տեսանյութ)

 

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենթուսն» իսպանական «Վալենսիային» հաղթեց  2:0 հաշվով: Հանդիպումը դրամատիկ ստացվեց «Ծեր սինյորայի» նորեկ Քրիշտիանու Ռոնալդուի համար, ով 29-րդ րոպեին պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից: Պորտուգալացին խաղադաշտը լքեց արցունքներն աչքերին:

Ռոնալդուի հեռացումը, սակայն, թուրինյան թիմին չխանգարեց պարտության մատնել մրցակցին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Յուվենթուսն» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Միրալեմ Պյանիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մուրիլյոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Բոնուչիի նկատմամբ, և «Վալենսիայի» դարպասին նշանակվեց երկրորդ 11 մետրանոցը։ Նշակետին կրկին մոտեցավ Պյանիչը, չվրիպեց, դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։

Աղբյուրը՝ Panarama.am Sport

Comments (0)
Add Comment