«Ռումինիայի ձայն» մրցույթի ժյուրիի անդամները վեր Էին թռչում երջանկությունից, ծափահարում Էին, վազում դեպի երգիչն ու արտասվում նրա անհավանական կատարումից, և դա իսկապես արժե լսել:
Երգիչ Բոգդան Յոանը «Ռումինիայի ձայն» երաժշտական մրցույթի կույր լսումների փուլում կատարել Է Մայքլ Ջեքսոնի «The Earth Song» երգը: Կադրերում երևում Է, որ ընդամենը երեք վայրկյան անց, երբ Բոգդանն սկսում Է երգել, ժյուրիի բոլոր անդամները շրջվում են դեպի մրցույթի մասնակիցը:
Իրենց գնահատականը տալով երգչին, ժյուրին նրան խնդրում Է երգը կատարել ևս մեկ անգամ, և նա, իհարկե, համաձայնում Է, ինչով ժյուրիին հասցնում Է արցունքների, որոնք թափվում Էին հիացմունքից ու երջանկությունից: