Տիգրան Մինասյանը երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Սլովակիայի Տրնավա քաղաքում շարունակող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մինասյանը եզրափակչում էր և պայքարում էր ոսկե մեդալի համար:

Ցավոք, առաջին տեղի համար պայքարում Մինասյանը 4:9 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող Պոույա Մոհամադ Նասերպոուրիին՝ բավարարվելով աշխարհի փոխչեմպիոնի կոչմամբ:

Այսօր մրցագորգ դուրս կգա և ոսկե մեդալի համար կպայքարի նաև նաև 130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Օվասապյանը: Հայաստանի ներկայացուցչի մրցակիցն իրանցի Ամին Միրզազադեհն է:

Աղբյուրը Panarama.am Sport

Comments (0)
Add Comment