Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը

System of a Dawn ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը:

«Ավելի վաղ այս տարի հնարավորություն եմ ունեցել երաժշտություն գրել «Սպիտակ» ֆիլմի համար, որը պատմում է մոտ 30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերին, Հայաստանը փոխած աղետալի երկրաշարժի մասին: Ահա «Սպիտակ»-ի առաջին թրեյլերը: Ռեժիսոր Ալեքսանդր Կոտի մրցանակակիր ֆիլմը կցուցադրվի Հայաստանի կինոթատրոններում սեպտեմբերի 20-ին», – գրել է Թանկյանը:

Թանկյանը նշել է, որ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերին՝ սաունդթրեքի թողարկման հետ մեկտեղ:

«Մենք կտեղեկացնենք մյուս երկրներում ֆիլմի թողարկման ամսաթվերի մասին՝ հաստատվելուց հետո», – եզրափակել է Թանկյանը:

Աղբյուրը՝ 1in.am

Comments (0)
Add Comment