24-ամյա Ջասթին Բիբերի եւ 21-ամյա Հեյլի Բոլդուինի ամուսնության մասին կռահում էին շատերը: Նրանց ամուսնության մասին լուրը հաստատել է Հեյլիի հորեղբայրը՝ 60-ամյա հայտնի, հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը:
«Նրանք պարզապես գնացել եւ ամուսնացել են: Ավելին ոչինչ ես չգիտեմ, — պատմել է նա Էմմի մրցանակաբաշխության ժամանակ, ինչի մասին հաղորդում է Daily Mail-ը:
Բոլդուինը հավելել է, որ Հեյլիի հետ նա հաճախ է շփվում եւ նրա սիրելիին տեսել է միայն մեկ անգամ:
Նշենք, որ 24-ամյա կանադացի երգիչը սիրելիի համար մատանին ձեռք է բերել Նյու Յորքում գտնվող Solow & C զարդերի խանութից (Բիբերը մատանին ձեռք է բերել մի քանի ժամում, որպեսզի նրան ոչ ոք չխանգարի, նա կես օրով փակել էր խանութը):
Այժմ նորապսակներն իրենց ժամանակն են անցկացնում Լոնդոնում: Հեյլին մասնակցում է Նորաձեւության շաբաթին, Ջասթինն էլ իրեն աջակցում է ամեն հարցում: Զույգն իր ազատ ժամանակն անցկացնում է միասին եւ զբոսնում է քաղաքով: Նրանք երջանիկ տեսք ունեն: