Ինչպես արագացնել մազերի աճը

Եթե երազում եք երկար մազերի մասին, իսկ ձեր վարսերը «չեն շտապում» երկարել, ապա կարող եք հետեւել այս խորհուրդներին։

Հաճախ կտրել

Տարօրինակ կհնչի, բայց որպեսզի երկար մազեր ունենաք, պետք է հաճախակի կտրեք դրանք։ Մազ կտրելը ոչ թե ուղղակիորեն խթանում է մազերի աճը, այլ վերացնում է ճյուղավորված, վնասված հատվածները, որոնք էլ մեղավոր են մազերի կոտրվելու, անառողջ աճի համար։

Հաճախ սանրեք մազերը

Ամեն երեկոյան՝ քնելուց առաջ, սանրեք մազերը։ Սանրեք՝ արմատներից մինչեւ ծայրերը, այդպիսով մաշկի օգտակար, սնուցող տարրերը կտարածեք մազերով մեք։

Ներսից սկսեք

Որպեսզի վարսերը լավ աճեն, անհրաժեշտ է ճիշտ սնվել։ Մազերն էլ ձեզ հետ միասին կսնվեն ու վիտամիններով կհարստանան։ Սպիտակուց պարունակող մթերք օգտագործեք

 

Ամեն օր լվանալ չի կարելի

Մազերը չի կարելի ամեն օր լվանալ, շաբաթական երկու անգամից հաճախ պետք է լվանալ մազերը։

 

Վիտամիններ խմեք

Վիտամինների պակասը եւս նպաստում է, որպեսզի մազերի աճը դանդաղի։ Ժամանակ առ ժամանակ մուլտիվիտամիններ ընդունեք։

Սառը ջրով ցողեք

Չափազանց տաք ջուրը վնաս է գլխի մաշկի եւ մազերի համար։ Լվանալուց հետո գոլից մի փոքր սառը ջրով ցողեք մազերը։

Աղբյուրը՝ Henaran.am

 

Comments (0)
Add Comment