Ամենապահանջված մոդել 2018. Քենդալ Ջեններ

Քենդալ Ջեններն այս պահին աշխարհի ամենապահանջված մոդելն է, առանց նրա չի անցնում ոչ մի կարևոր fashion ցուցադրություն:  1,79 հասակով , սևահեր Ջեններն առաջին անգամ պոդիում բարձրացավ  14 տարեկանում՝  Forever 21 ապրանքանիշի ցուցադրության ժամանակ:  Հիմա արդեն ՝  21-ամյա Ջեններն ամենաբարձր վարձատրվող մոդելներից է : 2015-ին աղջկա կարողությունը կազմել է 10 մլն դոլար:  Ջենների ծննդյան առթիվ լեգենդար Vogue ամսագիրը նրան նվիրեց հատուկ 52 էջանոց համար. «Ջենների էֆեկտ» վերնագրով: Մինչդեռ նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը , Vogue-ի շապիկին հայտվելու համար պայքարեց մի քանի տարի՝ ի վերջո ամուսնու և Vogue-ի  խմբագիր Աննա Վինտուրի մտերմության շնորհիվ կարողացավ հայտնվել այնտեղ:  Ջենները գլխավոր դերում էր նաև օրերս կայացած  փարիզյան Բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում:

Wnews.am-ն առանձնացրել է Քենդալի լավագույն կերպարները՝ պոդիումի վրա:

Comments (0)
Add Comment