Սխտորը դեռևս շատ հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։
Ըստ մասնագետների՝ սխտորը իջեցնում է արյան մակարդելիությունը, որի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։
Սխտորը օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, իջեցնում է քաղցկեղածին հարուցիչների ակտիվությունը, օրգանիզմից հեռացնում է վատ խոլեստերինը, կանխարգելում է թրոմբների առաջացումը, նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը, ինչի շնորհիվ համարվում է լավագույն հիպոտենզիվ հատկություն ունեցող մթերքներից մեկը։ Այն ունի հակաբիոտիկ, հակավարակային, ջերմիջեցնող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություններ:
Ի դեպ, սխտորը խորհուրդ է տրվում արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց: Ավստրալացի և գերմանացի գիտնականները արյան ճնշումը կարգավորելու համար խորհուրդ են տալիս 3-5 ամիս ուտել օրը մեկ ատամիկ թարմ սխտոր։
Արյան բարձր ճնշում ունենալու պահին անմիջապես կերեք մեկ ատամիկ մաքրած սխտոր, և առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում այն կկարգավորվի: Արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում մշտապես իրենց ձեռքի տակ ունենալ մաքրած սխտորի մի քանի ատամիկներ (ցելոֆանե փոքրի տոպրակի մեջ պահեք): Անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես ծամեք այն: Փորձված և շատ արդյունավետ միջոց է:
Շաքարային դիաբետի դեպքում ևս սխտորով խառնուրդ է խորհուրդ տրվում: Պատրաստման եղանակը. խառնեք 50 մլ կիտրոնի հյութը, միջին սխտորի 2 ատամիկի քերուկը, 1 թ/գ մեղրը։ Խմեք 1 թ/գ` օրը 1 անգամ։ Ընդ որում, 100 գ սխտորի քերուկը 2 շաբաթ թրմեք 1 լիտր չոր կարմիր գինու մեջ` տաք տեղում, լույսի տակ։ Քամեք, պահեք սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Միջին սխտորի 3-4 ատամիկը նախապես 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք, խմեք օրվա ընթացքում։
Աղբյուրը՝ 168.am