Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում կայանալիք իռլանդացի Քոնոր Մակգրեգորի հետ մենամարտից հետո չի պատրաստվում սահմանափակվել և արդեն որոշել է ապագա մրցակիցներին: Այս մասին հայտնել է բռնցքամարտիկի հայրը:
«Մենք առաջ ենք նայում: Մակգրեգորի հետ մենամարտելուց հետո կան Տոնի Ֆերգյուսոնն ու Ժորժ Սենթ-Պիեռը: Լուրջ տղաներ են, որոնց Հաբիբը ցանկանում է հաղթել: Սենթ-Պիեռի հետ մենամարտը կլինի երազանքի իրականություն: Դա այդպես է: ժորժը պատրաստ է, մենք ևս»,- ասել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:
Աղբյուրը Panarama.am Sport