Նյու Յորքում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական Diamond Ball 2018-ը

Սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական Diamond Ball 2018-ը, որն արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Ռիհաննան։ Միջոցառման հյուրերի մեջ էին հայտնի շատ աստղեր, որոնց մեջ իհարկե գլխավորը հենց Ռիհաննան էր։
Ռիհաննան միջոցառմանը ներկայացել էր սպիտակ օրիգինալ զգեստով՝ Alexis Mabille Couture բրենդից։
Կերպարը Ռհաննան ամբողջացրել էր բարձրակրունկներով ու Chopard-ի մեծ ականջօղերով։
Միջոցառմանը ներկա էին նաև Փերիս ու Նիկի Հիլթոնները։
Հիշեցնենք, որ բարեգործական միջոցառումը կազմակերպել էր Ռիհաննայի The Clara Loinel Foundation-ը, որն օգնում է արտակարգ իրավիճակներից տուժած մարդկանց, ինչպես նաև իրականացնում կրթական ու բժշկական ծրագրեր։
Աղբյուրը Life. Panarama.am
Comments (0)
Add Comment