Բուենոս Այրեսում դեռևս չեն մեկնարկել Օլիմպիական պատանեկան ամառային երրորդ խաղերը, սակայն ՄՕԿ-ի գործկոմը որոշել է Սենեգալի թեկնածությունը պաշտպանել 2022 թ. կայանալիք չորրորդ խաղերի մրցավայր դարձնելու հարցում: Հավակնորդների թվում են նաև Նիգերիան, Թունիսը և Բոտսվանան:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ՄՕԿ-ի գնահատող հանձնախումբը Սենեգալն ավելի հարմար երկիր է համարում ենթակառուցվածքների ու ապագա ծրագրերի առումով: Վերջնական ընտրությունը կկատարվի Բուենոս Այրեսում` հոկտեմբերի 8-9-ը կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում:
Աղբյուրը՝ Panarama.am Sport