«ВИА Гра» խմբի նոր մեներգչուհին է դարձել «Голос» նախագծի մասնակիցը Անաստասիա Կոժեվնիկովան դուրս է եկել «ВИА Гра»-ից, նրան կփոխարինի 23-ամյա Ուլյանա Սինեցկայան՝ «Голос»-ի և «Фабрика Звезд»-ի աստղը: Աղջիկը մանկուց զբաղվում է երաժշտությամբ և մասնակցում ամենատարբեր նախագծերում: 10 տարեկանում նա հայտնվել է «Մանկական Եվրոտեսիլ» մրցույթի եզրափակչում: 2014 թվականին մասկացել է «Голос» -ին՝ հայտնվելով Ալեքսանդր Գրադսկու խմբում, բայց մենամարտերի փուլից այն կողմ չի անցել: Մեկ տարի անց հայտնվել է «Фабрика Звезд»-ի նոր կազմում: Այստեղ ևս նա հասել է մինչև եզրափակիչ:
Անաստասիա Կոժեվնիկովա
Ուլյանա Սինեցկայա