Հենրիխ Մխիթարյան. «Մանկուց ունեցել եմ երազանքներ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է լոնդոնյան թիմի մասին, ինչպես նաև նշել, որ իր կատարած աշխատանքով փորձում է առավելագույնն անել ակումբի համար: Մխիթարյանը նաև խոսել է Արսեն Վենգերի կատարած աշխատանքի մասին և նշել, որ նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ղեկավարությամբ թիմի ձգտումները չեն նվազել: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

«Ուժեղ դառնալու համար ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան անում եմ առավելագույնը, ինչն իմ ուժերի սահմաններում է: Մանկուց ունեցել եմ երազանքներ, որոնք կարևոր են եղել իմ և ընտանիքիս համար և ձգտել եմ իրականություն դարձնել դրանք: Աշխատում եմ քրտնաջան` գրեթե առանց հանգստի: «Արսենալը» հզոր ակումբ է և դրա մի մասնիկը լինելը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:

 

Սկզբում մարզվում էի Արսեն Վենգերի ղեկավարությամբ, ով շատ բան է տվել ինձ: Հիմա հաճելի է աշխատել Ունայ Էմերիի գլխավորությամբ: Արժանին պետք է մատուցել այն մարդկանց, ովքեր ուժերի ներածին չափով օգնում են «Արսենալին»: Սա այն թիմն է, որը մշտապես պայքարում է տիտղոսներ նվաճելու և խաղադաշտում կռիվ տալու համար: Լոնդոնյան թիմի նախկին հեղինակությունը վերադարձնելու համար կանենք հնարավոր ամեն բան»,- ասել է Մխիթարյանը:

 Աղբյուրը Panarama.am Sport

Comments (0)
Add Comment