Լիկյորը յուրահատուկ նուրբ բույրով, քաղցր ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է հատապտուղների թուրմով եւ ավանդական համեմունքներով, ինչպիսիք են բնահյութերն ու եթերային յուղերը։ Շատերը սիրում են շոկոլադե լիկյորներ, սակայն տեղյակ չեն, որ այն շատ հեշտ պատրաստման եղանակ ունի եւ կարելի է փորձել ինքնուրույն լիկյոր ստանալ տնային պայմաններում։
Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ պատրաստել այնպիսի համեղ ու անուշաբույր լիկյոր, ինչպիսին է «Շերիդանսը» կամ «Մոցարտը»։
Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է՝ 1.5լ. օղի, 1կգ. շաքարավազ, 200գր. դառը շոկոլադ, 2 բաժակ կաթ, 300մլ. ջուր, մի քիչ վանիլին։
Լիկյորի պատրաստման համար անհարժեշտ է սպասել 4-7 շաբաթ։ Առաջին հերթին պետք է քերել շոկոլադը եւ լցնել կաթսայի մեջ, այնուհետեւ ավելացնել օղին եւ վանիլինը։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո, կաթսան պետք է ամուր փակել եւ թողնել մոտ մեկ շաբաթ։
Ցուցում՝ օրական 1-2 անգամ կաթսան անհրաժեշտ է ուժեղ թափահարել։
Մեկ շաբաթ անց տարայի մեջ արդեն կարելի է լցնել օշարակը, որը պատրաստվում է կաթով, շաքարավազով եւ ջրով. նշված բաղադրիչները պետք է խառնել, դնել մարմանդ կրակի վրա, յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ խառնել, եւ երբ օշարակը կհասնի եռման աստիճանի, արդեն կարելի է անջատել կրակը։
Ստացված լիկյորն անհարժեշտ է կրկին թողնել 2-3 շաբաթ, ինչից հետո այն պետք է անցկացնել մանր մաղի միջով եւ կրկին սպասել մի քանի շաբաթ։
Շոկոլադե լիկյորը պատրաստ է. արդեն կարելի է լցնել շշի մեջ եւ մատուցել։
Աղբյուրը՝ alcopedia.ru