Գարիկ Մարտիրոսյանի կինն ու Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Մարտիրոսյանը և ռուսաստանաբնակ հայտնի շոումեն, դերասան ու պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը ժամանել են Երևան: Այս մասին տեղեկանում ենք Ժաննայի ինստագրամյան հրապարակումից:

 

Նա ժամեր առաջ հրապարակել է իրենց համատեղ լուսանկարն ինքնաթիռից և այն ուղեկցել գրառմամբ. «Ծանոթ հայի հետ մեկնում ենք Երեւան՝ Comedy Club փառատոնին», — գրել է Ժաննան:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  տեղի կունենա Comedy Club-ի փառատոնը, որի նախապատարստական աշխատանքներն արդեն սկսվել են: Ակումբի անդամներ Գարիկ Մարտիրոսյանն ու Դեմիս Կարիբիդիսը նույնպես օրեր առաջ ժամանել են Հայաստան: Սա Comedy Club –ի առաջին նկարահանումն է, որն անցկացվելու է այլ երկրում:

  Աղբյուրը Tert.am Life

Comments (0)
Add Comment