Երբ մենք խոսում ենք աստղերի կյանքի մասին, ապա անպայման պատկերացնում ենք շքեղություն, լիմուզին և կարմիր գորգ: Իսկ իրականում նրանցից շատերը նախընտրում են վարել գրեթե սովորական կյանք, հաճախ օգտվում են հասարակական տրանսպորտից, հաճախում են սովորական խանութներ և չեն տառապում աստղային հիվանդությամբ:
AdMe.ru-ն ներկայացնում է այն աստղերին, ում կարող եք հեշտությամբ հանդիպել փողոցում զբոսնելիս:
Ռիհաննա
Ռիհաննան ծնվել է Բարբադոսում՝ հասարակ բազմազավակ ընտանիքում և նույնիսկ աստղային կյանքը չի փոխել նրա հասարակ կերպարը: Նա հաճախ է շփվում երկրպագուների հետ համացանցում, սիրում է ժամերով նստել հեռուստացույցի դիմաց, պատրաստում է ազգային ուտեստներ և հաճախ օգտվում հասարակական տրանսպորտից:
Դրյու Բերիմոր
Դրյու Բերիմորը փառքի հասել է շատ վաղ տարիքում, այնպես որ նա արդեն հաղթահարել է աստղային հիվանդության շրջանը: Նա այժմ վարում է շատ հասարակ կյանք, հաճախ է համացանցում տեղադրում իր լուսանկարներն առանց դիմահարդարման:
Մայքլ Դուգլաս
Նա հայտնի է իր հասարակ կյանքով և պահվածքով: Նա չի վազում շքեղության հետևից և հաճախ է դստերը մետրոյով դպրոց տանում:
Ջենիֆեր Լոպես
Նա ևս հասարակ ընտանիքից է սերում: Նա բարձունքի է հասել աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ: Նա առողջ կենսակերպ է վարում, շատ աշխատում է, թմրանյութ չի օգտագործում: