Ինչպե՞ս ուտել շոկոլադ և նիհարել

Սնվելու և առողջապահության ինստիտուտի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադը և դրա հետ միաժամանակ կիրառվող առանց հանքանյութերի դիետան օգնում է ավելի արագ ու արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ինչպես նշում են մասնագետները, միայն առանց հանքանյութերի սննդակարգը բավարար չէ, լավ արդյունք ստանալու համար: Դիետայի արդյունավետությունը նրանում է, որ սննդակարգում պետք է լինեն նաև կենսաբանորեն ակտիվ միացություններ: Ըստ մասնագետների, հենց այդ միացությունները պարունակում է շոկոլադը: Դրանք կոչվում են՝ ֆլավոնոիդներ:Մասնագետները նշում են, որ դրանք շատ օգտակար են առողջությանը: Նրանք ուսումնասիրել են 19-69 տարեկան մի քանի հարյուր մարդկանց, որոնց բաժանել են 3 խմբի:

 

 

Առաջին խումբը սնվել է միայն քիչ քանակությամբ հանքանյութեր պարունակող սննդակարգով:Երկրորդ խումբը, սնվել է, այնպես ինչպես միջին վիճակագրական մարդը և երրորդը՝  ցածր քանակությամբ հանքանյութերի դիետան համադրել է, օրը 42 գրամ շոկոլադի գործածմամբ: Պարզվել է, որ առաջին խումբը, որը կիրառել էր միայն քիչ-հանքանյութեր դիետան, ավելի շատ էր կորցրել ավելորդ կիլոգրամներ, քան այն խումբը, որը սնվել էր, այնպես, ինչպես միշտ: Իսկ ահա, երրորդը խումբը, որը համադրել էր դիետան շոկոլադի հետ 10 տոկոսով ավելի շատ էր նիհարել, քան միայն դիետան կիրառած խմբի մարդիկ: Սակայն, մասնագետները պնդում են, որ միայն շոկոլադ գործածելը չի հանգեցնի քաշի կորստի, հարկավոր է այն համադրել այլ ֆիզիկական ակտիվության հետ:

 

Աղբյուրը՝ Aroxj.am 

Comments (0)
Add Comment