Քիմ Քարդաշյանը կրկին այցելել է Սպիտակ տուն, բայց այս անգամ հանդիպել է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այլ նրա դստեր՝ Իվանկայի և մի խումբ փորձագետների հետ: Նրանք քննարկել են ազատազրկվածներին առնչվող բարեփոխումները, մասնավորապես՝ թմրամիջոցների շրջանառության համար ցմահ դատապարտվածների պատժաչափը փոխելու հարցը:
Քիմը 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի հարցում ԱՄՆ նախագահի բարեհաճությունն ստանալուց հետո որոշել է կանգ չառնել և օգնել նաև պատիժ կրող այլ անձանց:
«Ամեն ինչ սկսվեց Էլիս Մերի Ջոնսոնից: Երբ նայում էի նրան, աչքիս առջև էին գալիս մյուս դատապարտյալների դեմքերը: Ես ծանոթացա շատերի պատմությանն ու հասկացա, որ չեմ կարող գոհանալ միայն մեկ արդյունքով: Համակարգային փոփոխությունների ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը Twitter -ում՝ բացատրելով Սպիտակ տուն կատարած իր այցի նպատակը
Աղբյուրը՝ Life Panarama.am